Բուրկինա Ֆասոյում զինված հարձակման զոհ է դարձել 100 մարդ
Այս գիշեր զինված խմբավորումը հարձակում է գործել Բուրկինա Ֆասոյի հյուսիսային շրջանի գյուղերից մեկի վրա, որի հետևանքով սպանվել է մոտ 100 մարդ: Այս մասին տեղեկացրել է երկրի նախագահը՝ փոխանցում է BBC-ն:
Զինված հարձակումների ժամանակ հրկիզվել են գյուղացիների տներն ու շուկան: Բռնությունների պատասխանատվությունն առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել:
Բուրկինա Ֆասոյում զինված հարձակումները, սակայն, հիմնականում իրականացնում են իսլամիստները: Նման բռնություններն ավելի հաճախ տեղի են ունենում Բուրկինա Ֆասոյի՝ Նիգերի ու Մալիի սահմանին մոտ գտնվող շրջաններում:
Երկրի անվտանգության ուժերը ներկայումս որոնում են մեղավորներին:
Կարծիքներ