Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու են լավագույն փորձագետերը և զոհվածների հարազատները. Քոչարյան

Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու են լավագույն փորձագետերը և զոհվածների հարազատները. Քոչարյան

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը հաստատեց աշխատակարգը:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ սա բացառիկ բաց նիստերից մեկն է, սակայն հետո կունենան բաց նիստ աշխատանքի ավարտական փուլում:

«Գեղամ Մանուկյանը հետաքրքրվում էր, թե ի՞նչ փորձագետներ են մասնակցելու քննիչ հանձնաժողովի աշխատանքներին: Մասնակցելու են լավագույն փորձագետները` ոչ միայն Զինված ուժերի, որովհետև այս քննիչ հանձնաժողովի աշխատանքին սպասում են զոհվածների հազարավոր հարազատներ: Ասեմ, որ մեր աշխատանքներին պարբերաբար իրենց մասնակցությունը կունենան զոհվածների հարազատները` իրենք կորոշեն, թե կոնկրետ ովքեր: Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին ընդդիմությունը մասնակցել է բաց ճակատով, տվել են իրենց հետաքրքրող հարցերը: Դա եղել է մեր պետության պարտադիր և կարևորագույն գործընթացներից մեկը»,- ասաց Քոչարյանը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում