Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Թուրքիայի արտգործնխարարները փետրվարի 23-ին կհանդիպեն Անկարայում

Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Թուրքիայի արտգործնխարարները փետրվարի 23-ին կհանդիպեն Անկարայում

Ադրբեջանի, Թուրքմենստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 23-ին Անկարայում: Փետրվարի 22-ին այդ մասին հայտնել Է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

«Պլանավորովում Է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի աշխատանքային այցն Անկարա՝ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար, որը տեղի կունենա փետրվարի 23-ին»,- ասված Է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Այն մասին, թե ինչ հարցեր կքննարկվեն հանդիպման ընթացքում, չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում