Սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է. Փաշինյան

Սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է. Փաշինյան

Հիմա սահմանազատման գործընթացի գործնական փուլ ենք մտել, որը չափազանց կարևոր է, այդ թվում` անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսակետից:

Այս մասին բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահման պետք է չգծենք, մենք ընդամենը պետք է գետնի վրա վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին և ունեցել են ԽՍՀՄ սահմաններում դե յուրե իրավական հիմք»,- նշել է նա:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում