Ըմբիշ Կարեն Ասլանյանը՝ ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Ըմբիշ Կարեն Ասլանյանը՝ ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալ է նվաճել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Բրոնզե մեդալի համար պայքարում Ասլանյանը գոտեմարտել է Բուլղարիայի ներկայացուցիչ Աբու Մուսլիմ Ամաևի հետ և ժամանակից շուտ 10:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել: Գոտեմարտը 30 վայրկյան է տևել:

Կարեն Ասլանյանն առաջին մեդալն է նվաճել մեծահասակների աշխարհի առաջնություններում:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է երրորդ տեղը:

Ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունում մեդալ նվաճելուն մոտ է եղել նաև Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մելիքյանը: 72 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մելիքյանը մրցել է Սերբիայի ներկայացուցիչ Ալի Ֆեյզոլահ Արսալանի հետ և համառ պայքարում զիջել 14:16 հաշվով:

Հայկ Մելիքյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8:0 հաշվով առավելության էր հասել Ղազախստանի ներկայացուցիչ Մեիրժան Շերմախանբետի նկատմամբ: Մելիքյանը 1/8 եզրափակչում 2:10 հաշվով զիջել էր Ֆրանսիան ներկայացնող Իբրահիմ Մահմուդ Հասան Ղանեմին. վերջինս դուրս էր եկել եզրափակիչ, և հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու ու բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը ևս գոտեմարտել է բրոնզե մեդալի համար, սակայն 5:7 հաշվով զիջել է ռուսաստանցի Էմին Սեֆերշաևին:

Մանվել Խաչատրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 7:4 հաշվով հաղթել էր թուրք Օմեր Հալիս Ռեչեփին: Քառորդ եզրափակչում Խաչատրյանը հավասար պայքարում 1:1 հաշվով զիջել էր Իրանի ներկայացուցիչ Պոյա Դադ Մարզին:

Տիրանայում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն անմասն են մնացել մեդալներից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում