Ով կփոխարինի Տիգրան Վիրաբյանին
Վերջերս պաշտոնից հրաժարված Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին կփոխարինի Երևանի ավագանու Իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գայանե Մելքոմ Մելքոմյանը: Հայկ Մարությանի առաջադրած թեկնածուի քննարկման հարցով նախագիծն արդեն կա, սակայն դեռևս չի հաստատվել ավագանու կողմից: Նշենք, որ չնայած այն հանգամանքին, որ Գայանե Մելքոմ Մելքոմյանը աչքի է ընկել որպես ավագանու ակտիվ անդամ, սակայն չունի կառավարման որևէ փորձ:
Գայանե Մելքոմ Մելքոմյանը 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է Երևան քաղաքի ավագանու անդամ, սակայն անկուսակցական է, ամուսնացած է Մշակույթի նախարարի նախկին տեղակալ Վահե Բուդումյանի հետ:
Կարծիքներ