Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի նախկին նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ

Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի նախկին նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հուլիսի 18-ին հանդիպել է Հունաստանի Հանրապետության նախկին նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ:

Այդ մասին ասված է Հունաստանում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում:

«Ողջունելով միմյանց՝ զրուցակիցներն անդրադարձել են երկու ժողովուրդների դարավոր կապերին, հարուստ և ընդհանուր անցյալին, երկրների միջև բազմաոլորտ հարաբերություններին, հունահայ համայնքի մեծ դերակատարությանն այդ գործում:

Դեսպան Մկրտչյանն ընդգծել է Պրոկոպիս Պավլոպուլոսի ավանդը և ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում` կարևորելով 2019 թ. Հայաստան կատարած նրա պետական այցը։

Իր հերթին, Պրոկոպիս Պավլոպուլոսը նշել է, որ դարերի ընթացքում ձևավորված եղբայրական հարաբերությունները հիմք են դարձել այսօրվա բարձր մակարդակի միջպետական հարաբերությունների համար` ընդգծելով Հունաստանի յուրաքանչուր կառավարության և խորհրդարանի հանձնառությունը` այդ հարաբերությունների պահպանման ու էլ ավելի ամրապնդման գործում:

Դեսպան Մկրտչյանն անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարարի Աթենք կատարած աշխատանքային այցին` ընդգծելով ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափով` Հայաստան-Կիպրոս-Հունաստան հարաբերությունների հետագա զարգացման ռազմավարական կարևորությունը»,- նշված է գրառման մեջ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում