Վրաստանի կառավարությունը կսուբսիդավորի Եվրո 2024-ին մեկնողների տոմսերը
«Եվրոպայի առաջնության կապակցությամբ Վրաստանի կառավարությունը կսուբսիդավորի չարտերային չվերթները դեպի Գերմանիա»,-այդ մասին Վրաստանի կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: «Ինչպես գիտեք, մենք խոսել ենք ավիատոմսերի սուբսիդավորման մասին, որոնք կապված են Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար նախատեսված չվերթների հետ։ Հուլիսի 18-ին, 22-ին, 26-ին կկայանան Վրաստանի հավաքականի հանդիպումները համապատասխան ենթախմբում: Շատ կարևոր է, որ այդ հանդիպումներին մասնակցեն որքան հնարավոր է շատ վրացի երկրպագուներ։
Դրա համար կարևոր է ճանապարհորդությունը դարձնել ավելի հեշտ և էժան: Համապատասխանաբար, մենք արդեն միջոցներ ենք ձեռնարկել և սուբսիդավորում ենք չարտերային և կանոնավոր չվերթները», - նշել է Կոբախիձեն։
Կարծիքներ