ՔՊ-ի քաղաքական ժողովի առաջին նիստը կանցկացվի Ջերմուկում
Նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այս մասին տեղեկացնում են կուսակցությունից:
Նշվում է, որ քննարկվել է Վարչության նախորդ նիստում կայացված մի շարք որոշումների կատարման ընթացքը, որոշվել է կուսակցության Քաղաքական ժողովի առաջին նիստը անցկացնել դեկտեմբերին՝ Ջերմուկ քաղաքում:
Որոշվել են Վարչության նախագահի տեղակալների համակարգման ոլորտները. տեղակալների նշանակումը տեղի կունենա առաջիկա նիստերից մեկում: Քննարկվել և լրամշակման է ուղարկվել կուսակցության աշխատակազմի հաստիքացուցակը:
Նիստի ընթացքում մտքեր են փոխանակվել Գյումրիի և Սպիտակի ավագանիների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների գործունեության վերաբերյալ:
Օրակարգում ընդգրկված են եղել նաև աշխատակարգային հարցեր:
Կարծիքներ