Կալիֆոռնիայում ուղղաթիռի կործանման հետևանքով չորս մարդ է զոհվել
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի մասնավոր ուղղաթիռի վթարի հետևանքով չորս մարդ է զոհվել։
Ուղղաթիռը կործանվել է տեղական ժամանակով կիրակի կեսօրին:
Շերիֆի գրասենյակը հայտնել է, որ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) և Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB) հետաքննում են միջադեպը:
Կարծիքներ