Երևանի քրեական հետախույզները ձերբակալել են երկու հետախուզվողի

Երևանի քրեական հետախույզները ձերբակալել են երկու հետախուզվողի

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ոստիկանության ՀՆԳ ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 11-ին՝ ժամը 19.30-ին, Պռոշյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել ապրիլի 26-ից սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող՝ 35 տարեկան և սպանության փորձի և ապօրինի կերպով զենք պահելու ու կրելու մեղադրանքով հետախուզվող՝ 31 տարեկան երկու տղամարդկանց։ Նրանք ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։

Նրանց հետ գտնվող ևս 6 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին։ Անձնական խուզարկությամբ 35-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 7 մարտական փամփուշտով, 45-ամյա տղամարու մոտ՝ ծալովի դանակ, իսկ 30-ամյա երիտասարդի մոտ՝ մարիխուանա տեսակի թմրանյութ։ Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում