Բայդենը մեղադրել է Սի Ցզինպինին մինչև 3035 թվականն Ամերիկային տիրանալու ցանկության մեջ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, խոսելով Վիրջինիա նահանգի Համփթոն քաղաքում գտնվող Լենգլի Յուստիս բազայի զինծառայողների հետ, ասել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը կարծում է, որ Չինաստանը «կտիրանա Ամերիկային» մինչև 3035 թվականը: Այս մասին հայտնում է Fox News- ը: Հեռուստաալիքը նշում է, որ Բայդենը հավանաբար սխալվել է և նկատի է ունեցել 2035 թվականը։
«Ես ավելի շատ ժամանակ եմ անցկացրել Չինաստանի նախագահ Սիի հետ, քան աշխարհի ցանկացած առաջնորդ․ 24 ժամ մասնավոր հանդիպումներ մեկ թարգմանչի հետ, 17 000 մղոն ճանապարհորդություն Չինաստանում և այստեղ: Նա խիստ հավատացած է, որ Չինաստանը կառավարելու է Ամերիկան մինչև 3035 թվականը, քանի որ ավտոկրատները կարողանում են արագ որոշումներ ընդունել».- ասել է Բայդենը:
Նա կարծիք է հայտնել, որ այժմ աշխարհը պայքարի մեջ է ավտոկրատիայի և դեմոկրատիայի միջև: Ինչպես նշված է հրապարակման մեջ, ներկայում Կոնգրեսը քննարկում է օրենսդրություն, որը կբարձրացնի Միացյալ Նահանգների մրցունակությունը գիտության և տեխնոլոգիայի ոլորտում՝ Չինաստանի հետ մրցելու համար:
Կարծիքներ