Երևանի հյուրանոցներում և վարձակալած բնակատեղիներում հայտնաբերվել են առանց վավերական արտոնագրերի բնակվող օտարերկրացիներ

Երևանի հյուրանոցներում և վարձակալած բնակատեղիներում հայտնաբերվել են առանց վավերական արտոնագրերի բնակվող օտարերկրացիներ

2019-2023 թթ. հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցառումների Միջպետական ծրագրի շրջանակներում ոստիկանությունը շարունակում է պարբերաբար իրականացնել անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումներ։

Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Քրեական ոստիկանության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի կազմակերպած հերթական միջոցառումը մարտի 7-ին է եղել։ Այն իրականացվել է Էրեբունու ոստիկանների հետ։

Ստուգայցեր են կատարվել բաժնի սպասարկման տարածքի հյուրանոցներում ու վարձակալած բնակատեղիներում։ Հայտնաբերվել ու անձնագրային և վիզաների վարչություն են ներկայացվել առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի և անվավեր փաստաթղթերով բնակվող երկու տասնյակից ավելի օտարերկրյա քաղաքացիներ։

Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Նմանօրինակ միջոցառումները շարունակական են։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում