«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները հանդիպում են ՀՀ նախագահի հետ
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը և «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հանդիպում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Ինչպես տեղեկացնում է «Հայրենիքի փրկության շարժումը» Ազգային ժողովի դիմաց ժամը 18:00-ին կանցկացնի հանրահավաք, որի ընթացքում շարժման ներկայացուցիչները կներկայացնեն նախագահի հետ հանդիպման արդյունքներն ու շարժման հետագա քայլերը:
Փետրվարի 25-ին Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքից հետո «Հայրենիքի փրկության շարժման» համակիրները երթով շարժվեցին Ազգային ժողովի շենքի մոտ, ապա փակեցին Բաղրամյան պողոտան, վրաններ տեղադրեցին և գիշերն անցկացրին այնտեղ։
Կարծիքներ