Փարիզում ցուցարարները շարժվել են դեպի Սահմանադրական խորհրդի շենք
Փարիզում սանիտարական անցաթղթերի հակառակորդները երթ են սկսել դեպի Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի շենք, որը օգոստոսի 5-ին հավանություն է տվել սանիտարական անցաթղթերի գործողության ընդլայնմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին իրադարձությունների վայրից հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:
Ցուցարարները հավաքվել են Պորտ Ռոյալ կայարանի մոտ, այնուհետև շարժվել դեպի Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի շենք, որը հավանություն է տվել ընդլայնել սանիտարական անցաթղթերը գործողությունը, մասնավորապես, սրճարաններում, ռեստորաններում և առևտրի կենտրոններում: Ցուցարարների շարասյունը երկու կողմից զսպում են ոստիկանության աշխատակիցները։
Սանիտարական անցաթղթերի գործողության ընդլայնումը կսկսի գործել օգոստոսի 9-ից:
Կարծիքներ