Սերժ Սարգսյանը կատարյալ նարեկսամսոնյան է, ով իր շուրջը համախմբել է քաղաքական դաշտի տիղմը. Խաժակյան
Քանի որ Սերժ Սարգսյանի թերմացուք Նարեկ Սամսոնյանը չի դադարում ինձ անդրադառնալ, սկսում եմ վերլուծել, թե ինչո՞ւ առհասարակ նա գոյություն ունի հասարակական դաշտում
Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում հասցրեց կուսակցականացնել և իր շահերին ծառայեցնել հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտները։ Ապականված էր ոչ միայն իշխանական համակարգը, այլև ընդդիմադիր դաշտը, որտեղ հիմնական դերակատարները հարստանում, պաշտոն ստանում կամ զրկվում էին այդ պաշտոնից բացառապես իր հայեցողությամբ։
2018-ին իշխանությունից զրկվելով նա այլևս ի վիճակի չէր պղծելու իշխանական համակարգը, բայց դեռ կարող էր դա անել ընդդիմադիր դաշտում, ինչը և արեց։ 2018-ից հետո Սերժ Սարգսյանը սկսեց բուծել «ընդդիմադիր նարեկսամսոնյանների», որոնց նպատակը ամենևին իր վարկանիշի բարձրացումը չէր, դա Սիզիփոսյան աշխատանք է։ Լափի կարոտ և իրենց աճուրդի հանած պղծություններին հավաքագրելով Սերժ Սարգսյանը լուծում է ընդդիմադիր դաշտը աղճատելու և դրա ֆոնին ավելի լավը երևալու խնդիր։
Թվում է թե այսօր նա ելույթներով հանդես չի գալիս և մի կողմ է քաշվել, բայց մի կողմ դնելով նախագահական ինստիտուտի նկատմամբ ունեցած իմ հարգանքը պետք է ասեմ, որ Սերժ Սարգսյանը կատարյալ նարեկսամսոնյան է, ով իր շուրջը համախմբել է քաղաքական դաշտի տիղմը և այդքանով չի հանդարտվում։
Նրա պատկերացրած ռևանշը իշխանության ղեկին վերադառնալը չէ։ 2018-ից հետո նա փորձում է ապացուցել, որ ինքը ամենամերժելին չէ և այդ նպատակին հասնելու համար ոչ մի ջանք չի խնայում»,- գրել է նա։
Կարծիքներ