Բըրբանքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը
ԱՄՆ Բըրբանք քաղաքի (Կալիֆոռնիա) քաղաքային խուրհուրդը միաձայն ճանաչել է Արցախը որպես անկախ Հանրապետություն և չեղարկել Բըրբանք-Հադրութ քաղաքների բարեկամության կարգավիճակը, քանի որ քաղաքն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, հայտնում է Ասպարեզը։
Ամերիկյան քաղաքի հայ համայնքը 2020 թվականի սեպտեմբերին վերսկսված պատերազմից հետո ամիսներ շարունակ աշխատանքներ է տարել Արցախի ճանաչման ուղղությամբ:
«Շնորհակալություն ենք հայտնում Բըրբանքի քաղաքային խորհրդին և բնակիչներին՝ ինքնորոշման և ազատության համար պայքարում Արցախի ժողովրդին ցուցաբերած աջակցության համար»,- ասել է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի Բըրբանքի մասնաճյուղի նախագահ Սարգիս Սիմոնյանը:
Վերջինս շնորհակալություն է հայտնել նաև կոնգրեսական Ադամ Շիֆին, սենատոր Էնթոնի Պորտանտինոյին և նահանգի այլ գործիչների:
Կարծիքներ