Արցախում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են (թարմացվող)
Արցախի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Այս մասին տեղեկացնում են Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Անցանելի է նաև Շուշի-Բերձոր-Գորիս միջպետական մայրուղին՝ պարտադիր ձմեռային անվադողերով տրանսպորտային միջոցների համար։ Տեղ-տեղ դժվարանցանելի է Սյունիքի մարզով անցնող ավտոճանապարհը։ Զանգեր-Սարավան տեղամասում և Սյունիքի մարզում (բացի Կապան և Մեղրի քաղաքներից) տեղում է ձյուն։ Արցախում շինարարական մի քանի կազմակերպություններ ընդգրկվել են ներպետական ու միջպետական ճանապարհների ձնամաքրման, ավազի ու աղցանման աշխատանքներում»,- հայտնում են Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ հավելելով, որ երթևեկությունն այս պայմաններում թույլատրվում է բացառապես ձմեռային անվադողերով։
Կարծիքներ