Սի Ծինպինը պլանավորում է Պուտինի հետ հանդիպում անցկացնել դեկտեմբերի 15-ին

Սի Ծինպինը պլանավորում է Պուտինի հետ հանդիպում անցկացնել դեկտեմբերի 15-ին

 ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 15-ին, պլանավորում Է տեսախորհրդաժողովի ձեւաչափով հանդիպում անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 13-ին հաղորդել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը:

«ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը դեկտեմբերի 15-ին տեսախորհրդաժողովի ձեւաչափով Պեկինից հանդիպում կանցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,-ասվում Է դիվանագետի տարածած հայտարարության մեջ:

Մյուս մանրամասների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում