Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը անցել է 1.7 միլիոնը. РИА Новости
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակումների ընդհանուր թիվը գերազանցել է 1.7 միլիոնը, մահացել է մոտ 68 հազար մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության տվյալներին:
Գերատեսչության տվյալներով՝ Բրազիլիայում վերջին 1 օրում գրանցվել է 44 571 վարակման նոր դեպք, մահացել է 1223 մարդ:
Բրազիլիայում համավարակի սկզբից ի վեր գրանցված դեպքերի թիվը 1 713 160 է, մահացել է ընդհանուր 67 964 պացիենտ" Նախարարության տվյալներով՝ կորոնավիրուսից ապաքինվել է 1020901:
Նշվում է, որ Բրազիլիան աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը կորոնավիրուսով վարակվածների, ինչպես նաև կորոնավիրուսից մահացածների թվով:
Կարծիքներ