Կոնգոյի ԴՀ-ում Իտալիայի դեսպանն սպանվել Է զինված հարձակման հետեւանքով. AFP
Փետրվարի 22-ին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Իտալիայի դեսպան Լուկա Ատանասիոն սպանվել Է երկրի արեւելքում զինված հարձակման հետեւանքով: Այդ մասին հայտնել Է Agence France-Presse (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ:
Ինչպես ավելի վաղ հայտնել Է Կոնգոյի Actualite նորությունների պորտալը, հարձակումը կատարվել Է ՄԱԿ-ի Պարենավորման համաշխարհային կազմակերպության ավտոշարասյան վրա Հյուսիսային Կիվուի նահանգի Գոմա քաղաքի շրջանում: Մի քանի ավտոմեքենաներ ընկել են անհայտ անձանց կողմից սարքած դարանը: Նրանց նպատակն Է եղել պատանդների առեւանգումը: Հայտնել են, որ հարձակման հետեւանքով վիրավորվել Է մեկ մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ