ՀՀ ԱԺ նախագահն ու ՔՊ ևս 5 պատգամավորներ միացել են երաշխավորությանը

ՀՀ ԱԺ նախագահն ու ՔՊ ևս 5 պատգամավորներ միացել են երաշխավորությանը

ԱԺ ՔՊ խմբակցությունը երաշխավորություն է ներկայացրել դատարան «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի և 2 կին աշխատակիցների խափանման միջոց կալանքը փոխելու համար։

Ստորագրահավաքին, որը սկսվել է փետրվարի 7-ին, այսօր միացել են նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ևս 5 պատգամավորներ։ Այսպիսով՝ խմբակցության 71 պատգամավորներից 69-ը երաշխավորություն են ներկայացրել, իսկ մնացած երկու պատգամավորները գտնվում են գործուղման մեջ։


Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ կոռուպցիոն չարաշահումների գործով կալանավորվել են «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը, ծրագրերի նախկին ղեկավար Անի Գևորգյանը, բիզնեսի զարգացման կառավարիչ Լիլի Մկրյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում