Հայաստանը պետք է դառնա ռուսական Իսրայել Կովկասում. Կոնստանտին Զատուլին

Հայաստանը պետք է դառնա ռուսական Իսրայել Կովկասում. Կոնստանտին Զատուլին

"Հայաստանը պետք է դառնա ռուսական Իսրայել Կովկասում"

Կոնստանտին Զատուլին

Հայաստանը պետք է դառնա ռուսական Իսրայել Կովկասում, ինչի մասին խոսում էր Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանը։ Այս մասին դեկտեմբերի 24-ին Ռուսաստանի Հայերի միության կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Արդյո՞ք մենք կատարում ենք այդ դերը մեր կողմից։ Ոչ բոլոր դեպքերում»,- հավելել է նա։

Նրա խոսքով, ամեն դեպքում պետք է հաշվի առնել Թուրքիայի մեծացող ախորժակը, որի դեմ Ռուսաստանը տասնյակ անգամներ է պայքարել, և որը Ղրիմը չի ճանաչում ռուսական, Սիրիան՝ սիրիական և այլն։

«Ռուսաստանում վտանգավոր կերպով ավելացել են այն գաղափարները, որ դա մեր պատերազմը չէ և մեր խնդիրը չէ։ Հանդիպում են մարդիկ, օրինակ՝ Մաքսիմ Շևչենկոն, ովքեր ուրախանում են հայերի պարտության համար։ Ես կոչ չեմ անում փնտրել ժողովրդի թշնամիներ, բայց մենք պետք է ճանաչենք այն մարդկանց, ովքեր մեզ խաբում են։ Նրանք սկզբում ասում էին, որ Ռուսաստանը չպետք է մասնակցի այդ գործընթացներին, իսկ հիմա ողջունում են Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը»,- ընդգծել է պատգամավորը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում