Մերձդնեստրի նախագահը հերքել է համընդհանուր մոբիլիզացիայի մասին լուրերը

Մերձդնեստրի նախագահը հերքել է համընդհանուր մոբիլիզացիայի մասին լուրերը

Մերձդնեստրի նախագահ Վադիմ Կրասնոսելսկին հերքել է լուրերն այն մասին, որ չճանաչված հանրապետությունում համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարվել, իսկ զինվորական տարիքի տղամարդկանց ելքը սահմանափակվել է։

«Կրկին պետք է վերադառնանք ապատեղեկատվության թեմային` իբր թե մեր հանրապետությունում զինվորական տարիքի տղամարդկանց արգելվում է լքել երկիրը, և, իբր, հայտարարված է ընդհանուր մոբիլիզացիա»,- ասել է Կրասնոսելսկին իր Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում