Շուշիի մոտակայքում կրակոցներ են հնչել․ մեր ԶՈՒ-ն նախազգուշական քայլեր է ձեռնարկել. Արցախի ՄԻՊ
Շուշիի մոտակայքում կրակոցներ են հնչել։ Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են: Այս մասին գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ու կից մանրամասներ ներկայացրել դեպքի վերաբերյալ։
«Շուշիի մոտակայքում քիչ առաջ արձանագրված հրաձգության դեպքի առթիվ կապվել եմ լիազոր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելությունը:Ինձ տեղեկացրեցին, որ արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել: Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են: Այս պահին մեր ուսումնասիրության արդյունքներով որևէ հետևանք չի արձանագրվել»,- գրել է Գեղամ Ստեփանյանը:
Կարծիքներ