Խաբեությամբ գումար են հափշտակում. ոստիկանությունը զգուշացնում է

Խաբեությամբ գումար են հափշտակում. ոստիկանությունը զգուշացնում է

Վերջերս արձանագրվում են նոր մեխանիզմով խաբեությամբ գումար հափշտակելու դեպքեր։ Նման եղանակով գումար հափշտակելու վերաբերյալ ոստիկանությունում ստացվել են բազմաթիվ հաղորդումներ։

Հանցավոր սխեման հետևյալն է. անձը մուտք է գործում, այսպես ասած, 18+ կայք, որոշ ժամանակ անց էկրանին հայտնվում է իբր ոստիկանության կողմից ուղարկված հաղորդագրություն։ Հաղորդագրության մեջ հղում է արվում օրենսգրքի ինչ-որ հոդվածի, ըստ որի՝ անձը տուգանվել է 10 հազար դրամի չափով։ Ներկայացվում է նաև հաշվեհամար, և անձը փոխանցում է այդ գումարը։

Ոստիկանությունը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ՝ նման դեպքերը բացահայտելու ուղղությամբ, բայց պետք է լինել տեղեկացված՝ նմանատիպ հանցագործության զոհ չդառնալու համար։

Ոստիկանությունը տեղեկացնում է. մի՛ հավատացեք անհայտ ծագում ունեցող և ոստիկանության անունից հաղորդագրություններին, գումար մի՛ փոխանցեք նրանց տրամադրած հաշվեհամարներին։ Իսկ եթե արդեն տուժել եք՝ դիմեք ոստիկանություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում