Իրանի ռազմածովային ուժերը զինավարժանքներ են սկսել Կասպից ծովում
Իրանի ռազմածովային ուժերը հունիսի 30-ի առավոտյան զինավարժանքներ են սկսել Կասպից ծովում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Fars գործակալությունը:
Նշվում Է, որ զորավարժություններում գործի են դրված տարբեր տեսակի ռազմանավեր, համազարկային կրակի հրթիռային համակարգեր, ինքնաթիռներ, ուղղաթիռներ եւ անօդաչու թռչող ապարատներ: Բացի դրանից, զինավարժանքների ընթացքում կմշակվեն Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ռազմածովային ստորաբաժանման գործողությունները:
Որպես զորավարժությունների խնդիր նշված Է համակողմանի անվտանգության ամրապնդումը Կասպից ծովի տարածաշրջանում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ