ԵՄ-ն եւ ԱՄՆ-ը համաձայնության են եկել Boeing-ի եւ Airbus-ի միջեւ առեւտրական վեճի դադարեցման շուրջը. Bloomberg
Եվրամիությունը եւ ԱՄՆ-ը համաձայնության են եկել Boeing-ի եւ Airbus-ի-ի գործով բազմամյա առեւտրական վեճի դադարեցման շուրջը, որի հետեւանքով սահմանվել Էին ավելի քան 10 միլիարդ դոլար գումարի փոխադարձ մաքսատուրքեր: Հունիսի 15-ին այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Եվրամիության ներկայացուցիչների:
Նրանց տվյալներով՝ Եվրահանձնաժողովը (ԵՀ) հունիսի լույս 15-ի գիշերը Եվրամիության անդամ երկրների հետ քննարկել Է պայմանագրի նախագիծը, որպեսզի Վաշինգտոնի հետ համաձայնության գա դեռ մինչեւ ԵՄ - ԱՄՆ գագաթնաժողվի սկսվելը: Ինչպես հաղորդել Է գործակալությունը, այդ համաձայնագրին հասնելը պայմանավորված Է Բրյուսելում եւ Վաշինգտոնում քաղաքական գործիչերի կողմից այն բանի աճող գիտակցմամբ, որ Չինաստանի առեւտրական ավիացիայի կորպորացիան, որը ֆինանսավորվում Է պետության կողմից, կարող Է տասնամյակի վերջում դառնալ Boeing-ի եւ Airbus-ի լիիրավ մրցակիցը եւ թուլացնել դրանց դիրքերն ավիաշինական ճյուղում: Bloomberg-ի տվյալներով՝ԵՄ - ԱՄՆ գագաթնաժոովում նաեւ պլանավորվում Է համաձայնության հասնել պողպատի եւ ալյումինի մաքսերի չեղարկման շուրջը, որոնք Վաշինգտոնը սահմանել Է 2018 թվականին «ազգային անվտանգության նկատառումներով»:
Ինչպես նշում են Եվրամիության ներկայացուցիչները, մաքսերի չեղակման ստույգ ժամկետներն առայժմ հայտնի չեն, սակայն կողմերն, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինեն իրականացնելու այդ նախաձեռնությունը մինչեւ ընթացիկ տարվա վերջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ