Զուր չէ, որ Հայաստանում արմատական ընդդիմությունը քննադատում է իշխանությանը Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսելու համար․ Նպատակը․ Տարոն Չախոյան

Զուր չէ, որ Հայաստանում արմատական ընդդիմությունը քննադատում է իշխանությանը Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսելու համար․ Նպատակը․ Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է արել, որտեղ ասվում է․

Զուր չէ, որ Հայաստանում արմատական ընդդիմությունը քննադատում է իշխանությանը Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսելու համար։

 

Նպատակը՝ երկխոսությունը հայտնի միջնորդի մասնակցությամբ հարթակ տեղափոխելն է, միջնորդի, որին ծառայում ու որի շահերը Հայաստանում պաշտպանում է արմատական ընդդիմությունը։

Սցենարը նույնն է, ինչ եղել է շուրջ 30 տարի։ Կազմակերպել միջնորդավորված բանակցություն, Հայաստանը անվտանգային կախման մեջ դնելով նույն միջնորդից, ու տարիներ շարունակ Հայաստանի քթից բռնած քարշ տալ՝ թույլ չտալով Հայաստանի պետականության կայացում ու ամրապնդում։

Օտարի լծին ծառայող արմատական ընդդիմությունից այլ բան ակնկալելն առնվազն միամտություն կլիներ՝ վերջիններս պատկերացմամբ Հայաստանը վիզը ծուռ եթիմի կարգավիճակում իր դաշնակիցներից պետք է անընդհատ օգնություն աղերսի, հարկ եղած դեպքում էլ ապտակ ստանա։

Բայց՝
Հայաստանը եթիմ չէ, որ նրա փոխարեն ուրիշները բանակցեն ու իրենց շահերը առաջ մղեն։
Հայաստանը եթիմ չէ, որ իր ինքնիշխանության կորստի գնով օգնություն աղերսի։
Հայաստանը եթիմ չէ, որ վիզը ծուռ տարիներով սպասի մատակարարումների ու արդյունքում ոչինչ չստանա կամ ստանա շարքից դուրս եկած մետաղի ջարդոն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում