ԶՈՒ ապագա կառուցվածքի հետ կապված քննարկումներ կունենանք. Նիկոլ Փաշինյան
Պետք է մեր զինված ուժերի ապագա կառուցվածքի հետ կապված քննարկումներ ունենանք: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նաև ժամկետային զինվորական ծառայության սկզբունքների հետ կապված՝ ինչքանով պետք է բանակը լինի պրոֆեսիոնալ, ինչքանով պետք է հենվի ժամկետայինների վրա, ինչքանով պետք է հենվի պրոֆեսիոնալների վրա: Ոչ թե պայմանագրայինների, այլ պրոֆեսիոնալների վրա, որովհետև պրակտիկայում տեսանք, որ կա որոշակի ու շատ էական տարբերություն ուղղակի պայմանագրային զինծառայողի և պրոֆեսիոնալ զինծառայողի միջև: Բայց սրանք ընդամենը օրակարգ են:
Մենք այս հարցերով պետք է շատ լուրջ ու խորը քննարկում ունենանք և կայացնենք որոշումներ»,-ասաց վարչապետը:
Կարծիքներ