Ռուսաստանի ԱԳՆ-ում հույս ունեն, որ Իրանը շուտ կվավերացնի Կասպից ծովի կարգավիճակի մասին կոնվենցիան
Ռուսաստանը հույս ունի, որ Իրանը հնարավորինս շուտ կվավերացնի Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան, որը 2018 թվականին ստորագրել են «կասպիական հնգյակի» երկրները: Ապրիլի 8-ին այդ մասին հայտարառրել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարարության ղեկավար Մուհտար Տլեուբերդիի հետ կայացած բանակցությունների արդյունքներին նվիվրած մամուլի ասուլիսում:
«Հույս ունենք, որ Իրանում հնարավորինս շուտ կավարտվեն Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի վավերացման ընթացակարգերը, որն ստորագրվել Է երեք տարի առաջ Ակտաուում, եւ այն ժամանակ այդ կարեւորագույն փաստաթութն ուժի մեջ կմտնի եւ կամրապնդի Կասպից ծովում մեր փոխգործակցության հիմքը»,- ասել Է նա:
2018 թվականի օգոստոսին Ակտաուում Կասպիական V-ի գագաթնաժողովի արդյունքներով Ռուսաստանի, Ղազախստանի, Իրանի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի նախագահներն ստորագրել են Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան: Փաստատուղթութն անժամկետ Է եւ ուժի մեջ կմտնի այն ստորագրած բոլոր հինգ պետությունների կողմից վավերացումից հետո: Ներկայումս Կոնվենցիան վավերացրել են չորս մասնակիցներ՝ Թուրքմենստանը (2018 թվականի դեկտեմբեր), Ղազախստանը եւ Ադրբեջանը (2019 թվականի փետրվար), Ռուսաստանը (2019 թվականի հոկտեմբեր), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ