Թումանյանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել. տեսանյութ
Ոստիկանությունը շարունակում է ապօրինի ծառահատումների դեմ պայքարը:
Օգոստոսի 3-ին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները բացահայտեցին հերթական դեպքը: Ժամը 23.30-ի սահմաններում նրանք Մարց գյուղի սկզբնամասում ստուգեցին նույն գյուղի 49-ամյա բնակչի շուրջ 5 խմ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» բեռնատարը: Վարորդը փայտանյութի համար համապատասխան փաստաթուղթ չներկայացնելով՝ հայտնեց, որ հուլիսի 27-ին և օգոստոսի 1-ին Դսեղ գյուղի հանդամասում բենզասղոցով երկու քամատապալ կաղնի և մեկ կանգուն լորենու ճյուղեր էր հատել:
Բեռնատարը, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Կարծիքներ