Իսկ ու՞մ է պետք Լուկաշենկոն. ՔՊ-ականներն անդրադարձել են Բելառուսի նախագահի հայտարարություններին

Իսկ ու՞մ է պետք Լուկաշենկոն. ՔՊ-ականներն անդրադարձել են Բելառուսի նախագահի հայտարարություններին

ԱԺ-ի իշխող խմբակցության անդամներն իրենց ելույթներում անդրադարձել են նաև Հայաստանի վերաբերյալ Բելառուսի նախագահի աղմկահարույց հայտարարություններին:

«Երեկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում անթույլատրելի և պետության ղեկավարին ոչ հարիր արտահայտություններ է արել, մասնավորապես՝ նշելով, թե ու՞մ է պետք Հայաստանը և այլն։ Ուզում եմ նշել, որ այդ որակումներն իսկապես դատապարտելի են։ Մեր գործընկեր երկրի ղեկավարը իրավունք չունի նման մտքեր արտահայտել մյուս գործընկեր երկրի նկատմամբ։ Ուզում եմ հիշեցնել վերջերս ղազախական դեպքերի ժամանակ, թե ում էր պետք Հայաստանը, և վստահ եմ, որ պարոն Լուկաշենկոն ամենաքաջն էր գիտակցում, թե ում էր պետք և ում է պետք Հայաստանի Հանրապետությունը»,- հայտարարել է Վաղարշակ Հակոբյանը։

Լուկաշենկոյի հայտարարություններին անդրադարձել է Հովիկ Աղազարյանը: ՔՊ պատգամավոր  նշել է.

«Լուկաշենկոները և Մարգարիտա Սիմոնյաններն իրենց գործունեությամբ արջի ծառայություն են մատուցում ՌԴ-ի իշխանություններին: Լավ կլինի Լուկաշենկոն այդպիսի գնահատականներ տալուց առաջ մի հատ իր Մինսկի օդանավակայանը մտնի, որը ավելի շատ հիշեցնում է խոզանոց»:

Թեման եզրափակել է Ռուստամ Բաքոյանը.

Հետևեք մեզ նաև Տելեգրամում