Գերմանիան դուրս է բերում իր զորքերն աֆղանական Կունդուզ նահանգից
Առաջիկա շաբաթների ընթացքում Բունդեսվերի զորքերը կհեռանան Աֆղանստանի հյուսիսում գտնվող Կունդուզ նահանգից: Այնտեղ տեղակայված մոտ հարյուր գերմանացի զինվորները կտեղափոխվեն «Վճռական աջակցություն» ՆԱՏՕ-ի ուսումնական առաքելության հյուսիսային շտաբ Մազարի-Շարիֆում: Այս մասին հայտարարել է օպերատիվ հրամանատարության ներկայացուցիչը ՝ պատասխանելով Bild թերթի հարցին:
Սակայն, շեշտել է նա, զինվորականների դուրսբերումը չի նշանակում, որ Կունդուզի դաշտային ճամբարը կդադարի գործել: Անհրաժեշտության դեպքում գերմանացի զինվորներին կտեղափոխեն այնտեղ` Աֆղանստանի զինված ուժերի ռազմական անձնակազմի պատրաստման համար: Ավելի վաղ գերմանացի հրահանգիչներն կոնսուլտացիաներ էին անցկացնում աֆղան զինվորականների հետ` զինյալների դեմ պայքարի համար նահանգում, որն ավանդաբար արմատական իսլամիստական «Թալիբան» շարժման հենակետն էր, փոխանցում է DW-ն:
Dpa-ի տվյալներով` Կունդուզից ռազմական զորակազմի դուրս բերման մասին որոշումը կայացվել էր դեռ ամռանը Քաբուլում ՆԱՏՕ-ի առաքելության ռազմական ղեկավարության կողմից: Այսպիսով, այս քայլը կապված չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` ամերիկյան զորակազմը 4500-ից մինչեւ 2500 զինվորական կրճատելու մասին հայտարարության հետ:
Ավելի վաղ Գերմանիայում նշել էին, որ տարածաշրջանում ամերիկյան ներկայության կրճատումը վտանգի տակ կդնի Բունդեսվերի առաքելությունը: Այդպես, Գերմանիայի Պաշտպանության նախարարությունում նախազգուշացրել են, որ եթե ԱՄՆ-ն իսկապես Աֆղանստանում ընդամենը 2500 ռազմական սանիտար թողնի, ապա Բունդեսվերը չի կարողանա իր առաքելությունն իրականացնել այս երկրում: Ներկայումս Աֆղանստանում տեղակայված է 1200 գերմանացի զինվորական:
Կարծիքներ