Տեսանյութում հայտնվել Է Թրամփի 39-հարկանի հյուրանոցի պայթելը
Նյու Ջերսիի նահանգի Ատլանտիկ Սիթիում պայթեցրել են անցյալում Դոնալդ Թրամփին պատկանող Trump Plaza 39-հարկանի կազինոն եւ հյուրանոցը:
Պայթյունի տեսանյութը զետեղվել Է nj.com. տեղական պորտալի YouTube-ալիքում: Ընդգծվում Է, որ նշանավոր շենքի քանդումը եկել Էին դիտելու քաղաքի բազմաթիվ բնակիչներ: Պորտալը նշում Է, որ շենքը բացվել Է 1984 թվականի մայիսին եւ դարձել քաղաքի տասներորդ կազինոն, սակայն 2014 թվականին այն փակել են: Հաստատության փակվելու պատճառով հազարավոր մարդիկ մնացին առանց աշխատանքի:
Արդեն 2016 թվականին կազինոյի գործառությունը դադարեցնելուց հետո դրա սեփականության իրավունքները Trump Entertainment Resorts-ից անցան Icahn Enterprises-ին: Ինչպես հաղորդվում Է, Ատլանտիկ-Սիթիի քաղաքագլուխ Մարտի Սմոլը 2020 թվականին իր վարչակազմի առջեւ խնդիր Էր դրել քանդել շենքը, որը մինչ այդ պահը սկսել Էր քանդվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ