«Կրեդո Ֆինանս» ընկերության մասնաճյուղի աշխատակիցների վրա ավազակային հարձակում կատարած տղամարդը ձերբակալվել է. ՔԿ

«Կրեդո Ֆինանս» ընկերության մասնաճյուղի աշխատակիցների վրա ավազակային հարձակում կատարած տղամարդը ձերբակալվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություների արդյունքում պարզվել է «Կրեդո Ֆինանս» ՈՒՎԿ ՓԲ ընկերության մասնաճյուղի աշխատակիցների վրա ավազակային հարձակում կատարած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 1981թ.:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. հունիսի 28-ին՝ ժամը 11:02-ից մինչև 11:04-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը ավազակությամբ հափշտակելու նպատակով, մուտք է գործել Երևան քաղաքում գործող «Կրեդո Ֆինանս» ՈՒՎԿ ՓԲ ընկերության մասնաճյուղ և որպես զենք օգտագործվող, ատրճանակին նմանվող առարկայի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, հարձակվել ընկերության աշխատակիցների վրա, պահանջել գումար, այնուհետև պահանջել է բացել չհրկիզվող պահարանը, որտեղից անձամբ հափշտակել է ընկերությանը պատկանող խոշոր չափերով, նախնական տվյալներով, 2.730.990 ՀՀ դրամ գումար և դիմել փախուստի:

2021թ. հուլիսի 2-ին 39-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով վերոհիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում