Հունական պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետի Աթենք և Հունաստանի պաշտպանության նախարարի՝ Երևան կատարած այցերին
Greek Diplomatic Life ամսագրի մարտյան համարում լույս է տեսել ծավալուն հոդված նվիրված փետրվարի 27-ին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հրավերով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Աթենք կատարած աշխատանքային այցին և հանդիպումներին։
Այս մասին հայտնել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանությունըւ։
«Հոդվածը վերնագրված է` «Հունաստանը և Հայաստանն ընդլայնում են իրենց համագործակցությունը»:
Նույն համարում է տպագրվել նաև ընդարձակ նյութ մարտի 4-ին Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի Հայաստան կատարած պաշտոնական այցի և հանդիպումների վերաբերյալ։
Greek Diplomatic Life անգլալեզու տպագիր ամսագիրը լույս է տեսնում 1978 թ-ից ի վեր և ներկայացնում է ամսվա կարևորագույն դիվանագիտական, մշակութային, տնտեսական, և հասարակական իրադարձությունները Հունաստանում։
Այն տարածվում է Հունաստանի պետական հաստատություններում, գիտահետազոտական կառույցներում և նաև դիվանագիտական կորպուսի շրջանակներում»,- ասված է գրառման մեջ։
Կարծիքներ