Հանրայինի ուղիղ եթերում նյարդային ջղաձգումներից ու բաժակ կոտրելուց հետո Գեղամ Մանուկյանին արգելել են ելույթ ունենալ ընդդիմության հանրահավաքին
Երեկ՝ ապրիլի 5-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ ընդդիմության հանրահավաքը։ Հանրահավաքն ելույթ ունեցան «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորները։ Ընդ որում, ըստ մեր տեղեկությունների, նախատեսված էր, որ բեմահարթակին ելույթ է ունենալու նաև դաշնակցական Գեղամ Մանուկյանը, սակայն վերջին պահին նրան արգելել են ելույթ ունենալ։ Այս մասին գրում է ArmeniaNews-ը:
Բանը նրանումն է, որ ընդդիմության հանրահավաքի նախորդ օրը՝ ապրիլի 4-ին Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցի ժամանակ Գեղամ Մանուկյանը մեղմ ասած խայտառակեց ընդդիմությանը։ Նախ չէր կարողանում պատասխանել Պետրոս Ղազարյանի հարցերին, բացի այդ՝ նյարդային ջղաձգումներ էր անում, ինչի արդյունքում էլ ուղիղ եթերում կոտրեց բաժակը։
Եվ հենց սա էլ պատճառ է դարձել, որպեսզի թիմակիցները թույլ չտան Գեղամ Մանուկյանին ընդդիմության հանրահավաքին ելույթ ունենալ բեմահարթակից։ Ի դեպ, մեր տեղեկություններով այս թեմայի շուրջ Գեղամ Մանուկյանի ու նրա թիմակիցների միջև վեճ է եղել։
Ստորև ներկայացված են կադրեր Գեղամ Մանուկյանի՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցից։
Կարծիքներ