Մայք Փենսը խոստացել է ապահովել նոր նախագահի անվտանգ երդմնակալությունը
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը խոստացել է պահպանել ամերիկյան պատմության ավանդույթները եւ ապահովել իշխանության անվտանգ փոխանցումը ընտրված նախագահ Ջո Բայդենին, փոխանցում է Reuters-ը:
«Մենք բլորս վերապրեցինք այդ օրը՝ հունվարի 6-ը: Եվ, ինչպես երեկ հստակ հասկացրեց նախագահը, մենք հանձնառու ենք կանոնավոր անցմանը եւ անվտանգ երդմնակալությանը: Ամերիկացի ժողովուրդը ոչ պակաս արժանի է»,- ասել է Փենսը անկարգություններից հետո, որի հետեւանքով զոհվել էր 5 մարդ, Կապիտոլիումի մոտ իր առաջին հրապարակային միջոցառմանը:
Նրա խոսքով՝ Բայդենը եւ ընտրված փոխնախագահ Քամալա Հարիսը հունվարի 20-ին կերդվեն «այն կարգով, որը համապատասխանում է մեր պատմությանն ու մեր ավանդույթներին, եւ այնպես, որ հարգանքի տուրք մատուցվի ամերիկացի ժողովրդին եւ Միացյալ Նահանգներին»:
Փենսը նաեւ հանդիպել է Կապիտոլիումի մոտ տասնյակ գվարդիականների՝ շնորհակալություն հայտնելով «մեր երկրի համար այդպիսի կարեւոր ժամանակ» անվտանգության ապահովման համար:
Փենսը երկար ժամանակ Թրամփի ամենալոյալ համախոհներից մեկն էր, բայց իր վրա էր ուղղել զայրույթը Կոնգրեսում Բայդենի հաղթանակի հաստատումը արգելափակելուց հրաժարվելու պատճառով: Հարձակման ժամանակ Թրամփի որոշ կողմնակիցներ քննարկում էին դավաճանության համար Փենսի սպանությունը:
Թրամփն ու Փենսը փորձել են իրենց պառակտումը հարթել երկուշաբթի Օվալաձեւ աշխատասենյակում հանդիպման ժամանակ, բայց օգնականներն ասում են, որ խորապես հիասթափված էին այն փաստից, թե Թրամփն ինչպես է վերաբերվել Փենսին:
Կարծիքներ