Տղամարդը ծեծել է նախկին կնոջը, գողացել 3 մլն դրամ պարունակող բանկային քարտը, հեռախոսն ու բարերարների տված փողը

Տղամարդը ծեծել է նախկին կնոջը, գողացել 3 մլն դրամ պարունակող բանկային քարտը, հեռախոսն ու բարերարների տված փողը

Shamshyan.com-ի տեղեկություններով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս սեպտեմբերի 30-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է հրավիրվել Արարատի մարզի բնակիչ 35-ամյա մի կին, ով հայտնել է, որ սեպտեմբերի 29-ին, ժամը 23։00-ի սահմաններում նախկին ամուսինը կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ քաշել է իր մազերից, բռունցքով մի քանի անգամ հարվածել է դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև հնչեցրել է սպառնալիքներ։

Կինը ոստիկաններին  հայտնել է նաև, որ օգոստոսի 20-ին նախկին ամուսինը իրենց տանից գողացել է բարերարների կողմից իր երեխաներին հատկացված 300 հազար դրամ գումարը, բջջային հեռախոսը և բանկային քարտ, որի մեջ եղել է 3 մլն դրամ և հեռացել տանից, իսկ հետո նշված գումարը ծախսել է իր անձնական կարիքների համար։

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ նախկին ամուսնուն և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում