Պեսկովը նշել է՝ որն է «Ուղիղ կապ Պուտնի հետ» միջոցառմանն ուղարկված հարցերի գլխավոր թեման

Պեսկովը նշել է՝ որն է «Ուղիղ կապ Պուտնի հետ» միջոցառմանն ուղարկված հարցերի գլխավոր թեման

«Ուղիղ կապ Վլադիմիր Պուտինի հետ» ծրագրին ներկայացվող հարցերի միտումը դժվար է որոշել, սակայն այս տարի դիմումների գլխավոր թեման կորոնավիրուսն է: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հարցերը շատ են, ավանդաբար շատ են: Դրանք ստացվում են ամենատարբեր ալիքներով: Թեմաների ընտրությունն սկզբունքորեն փոխվում է տարեցտարի, բարդ է որևէ միտում սահմանել: Այս տարի, իհարկե, ամենից գլխավորը այդ «քովիդն» է»,- ասել է Պեսկովը:  

Պեսկովը մասնավորեցրել է, որ հարցեր են ստացվում պատվաստման, համավարակի ավարտի և դրա հնարավոր տնտեսական հետևանքների մասին:

Նշենք, որ ուղիղ կապը ՌԴ ղեկավարի հետ տեղի կունենա հունիսի 30-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում