Վերջին 5 օրում Կանադայի արևմուտքում առնվազն 486 մարդ է հանկարծամահ եղել, ինչը կապվում է անոմալ շոգի հետ

Վերջին 5 օրում Կանադայի արևմուտքում առնվազն 486 մարդ է հանկարծամահ եղել, ինչը կապվում է անոմալ շոգի հետ

Կանադայի արևմուտքում գտնվող Բրիտանական Կոլումբիա նահանգում անոմալ շոգի զոհն են դարձել հարյուրավոր մարդիկ։ Այս մասին հայտնում է CBC հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։

Վերջին 5 օրում ոստիկանությունն արձանագրել է 486 քաղաքացու հանկարծամահության դեպք, մասնավորապես Վանկուվեր, Բարնաբի և Սուրեյ քաղաքներում։ Ենթադրաբար այդ մարդկանց մահը կապված է անոմալ բարձր ջերմաստիճանի հետ։ Մահացածներից շատերը թոշակառուներ են։

Տեղի օդերևութաբանական բյուրոյի տվյալներով՝ երեքշաբթի Լիթոն քաղաքում գրանցվել է ջերմաստիճանային ռեկորդ։ Օդի ջերմաստիճանը հասել է 49․5 աստիճան Ցելսիուսի։ Նախորդ ռեկորդը Բրիտանական Կոլումբիայում գրանցվել էր 1941 թվականին և կազմել 44․4 աստիճան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում