Մարտի 14-ին Նորվեգիայում կանցկացվեն ՆԱՏՕ-ի և գործընկերների Cold Response-2022 զորավարժությունները

Մարտի 14-ին Նորվեգիայում կանցկացվեն ՆԱՏՕ-ի և գործընկերների Cold Response-2022 զորավարժությունները

ՆԱՏՕ-ն և իր գործընկերները զորավարժություններ կանցկացնեն մարտի 14-ին, Նորվեգիայում։ Cold Response-2022 («Սառը պատասխան-2022») վարժանքները այս տարի ՆԱՏՕ-ի զորքերի մասնակցությամբ ամենախոշորն են: Դրանց կմասնակցի 30 հազար զինծառայող, 200 ինքնաթիռ, 50 նավ՝ 27 երկրներից: Զորավարժությունները նախատեսված էին դեռևս Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից առաջ:

Ըստ սցենարի՝ ՆԱՏՕ-ի զորքերը կգործեն Նորվեգական ծովում, ինչպես նաև Նորվեգիայի հյուսիսում և կենտրոնում։ «Զորավարժությունները չափազանց կարևոր են Նորվեգիայի և նրա դաշնակիցների անվտանգության համար: Դրանք չեն անցկացվում Ուկրաինայի վրա Ռուսաստանի իշխանությունների հարձակման պատճառով, բայց այս ֆոնին՝ դրանք մեծ նշանակություն ունեն»,- «Ֆրանսպրես»-ին ասել է Նորվեգիայի պաշտպանության նախարարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում