ԵՄ-ն կոչ է անում Սիրիային վերացնել մահապատիժը
Եվրամիությունը դատապարտել է Սիրիայում մահապատժի կիրառումը և կոչ արել Դամասկոսին լիովին հրաժարվել այս պատժամիջոցից: Հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Եվրամիությունը շարունակում է աշխատել աշխարհում մահապատժի վերացման ուղղությամբ, կոչ է անում Սիրիային միանալ այդ պատժի չեղարկման համաշխարհային մոտեցման», – ասված է ԵՄ ներկայացուցչի գրավոր հայտարարության մեջ:
Ավելի վաղ Սիրիայի արդարադատության նախարարությունը հայտնել էր, որ 2020 թվականին անտառների հրկիզելու մեջ մեղավոր ճանաչված 24 անձինք չորեքշաբթի մահապատժի են ենթարկվել :
«ԵՄ-ն դատապարտում է 24 մարդու մահապատիժը, որոնք ահաբեկչության մեղադրանքով դատապարտվել էին 2020 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Սիրիայի ափամերձ շրջաններում անտառային հրդեհներին առնչություն ունենալու համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Հրդեհների զոհ է դարձել երեք մարդ:
Կարծիքներ