«Ամբոխից ինձ տեսնելուն պես սկսեցին հայհոյել ու շշեր շպրտել իմ կողմ». Արմեն Մարտիրոսյանը՝ ցուցարար խուլիգանների մասին
Ինչպես հայտնել ենք, Երևանում երեկոյան բողոքի ակցիա իրականացնող ընդդիմադիր ցուցարարները հարձակվել են «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի վրա, հարվածել վերջինս, նրա հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ: Որոշ ցուցարարներ էլ Մարտիրոսյանի ուղղությամբ տարբեր առարկաներ են նետել:
Կատարվածի մասին իր էջում գրառում է կատարել Արմեն Մարտիրոսյանը՝ նշելով.
«Այսօր երեկոյան 21:00-ին հանդիպման էի գնում։ Լեոյի փողոցում ցույց էր։ Ամբոխից ինձ տեսնելուն պես սկսեցին հայհոյել ու շշեր շպրտել իմ կողմ։ Քանի դեռ կանգնած նայում էի նրանց, ոչ ոք չէր համարձակվում իմ կողմ գալ։
Դիմեցի ոստիկաններին, որ պաշտպանեն ինձ։
Հրահանգեցին, որ արագ հեռանամ։
Ես ենթարկվեցի ոստիկանների պահանջին և սկսեցի հեռանալ, այդ ժամանակ ոհմակը մեջքից հարձակվեց ինձ վրա։ Շատ խեղճ էին:
Ես լավ եմ:
Շնորհակալ եմ զորակցելու համար»:
Կարծիքներ