Բորիս Ջոնսոնի գլխին սև ամպեր են կուտակվում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխին սև ամպեր են կուտակվում: Նրա ղեկավարման վերջին 2,5 տարվա ընթացքում առաջին անգամ լրջորեն քննարկում են նրան փոխելու անհրաժեշտության հարցը, հայտնում է BBC-ն։ Հիմքում նրա կառավարությունում ծագած բազմաթիվ սկանդալներն են՝ կոռուպցիա, խիստ լոքդաուն, ընտրություններում պարտություն այնտեղ, որտեղ պահպանողականներն իշխող են եղել մոտ 200 տարի:
Վերջին հարցումները ցույց են տվել, որ բրիտանացիների 62 տոկոսի կարծիքով` Ջոնսոնը չի ձգի մինչև 2022-ի ավարտ: Եվ միայն 25 տոկոսն է կարծում, որ նրան չեն փոխարինի:
Կարծիքներ