16 տարի անց աշխատանքս շարունակում եմ Ազգային Ժողովում՝ առողջապահական հանձնաժողովում. Հռիփսիմե Հունանյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հարգելի հայրենակիցներ, սիրելի բարեկամներ, թանկագին ընկերներ...
Արդեն 16 տարի է ինչ աշխատում եմ բժշկական ոլորտում, որպես վերակենդանացման բաժանմունքի բուժքույր։ 16 տարի ջանք ու եռանդ չեմ խնայել մասնագիտական գիտելիքների, հմտությունների ձեռքբերման, մարդկանց օգնելու, կյանքեր փրկելու գործում։ Ամեն օր ձգտել եմ էլ ավելի կատարելագործվել սեփական մասնագիտության մեջ: Չնայած, որ ամեն օր սովորելու և կատարելագործվելու տեղ ունենք՝ ես ինձ համարում եմ պրոֆեսիոնալ իմ գործում։
Շնորհակալություն եմ հայտնում իմ 16 տարիների ճանապարհին ինձ հանդիպած բոլոր ուսուցիչներին, թե՝ լավ, թե՝ վատ։ Ձեր բոլորի շնորհիվ ձևավորվեց իմ ազնիվ <<ես>>-ը։ Երբևէ հետ չեմ կանգնել իմ ուղիղ սկզբունքներից և ոչ մի պարագայում։ Բազում մարտահրավերներ եմ ունեցել կյանքիս ճանապարհներին, բայց կարողացել եմ արժանապատիվ դիմակայել՝ ոչ մի անգամ չփոխելով ձեռագիրս։
Սիրելիներս 16 տարի անց աշխատանքս շարունակում եմ Ազգային Ժողովում՝ առողջապահական հանձնաժողովում։
Ձգտելու եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ունենա ամենանախանձելի առողջապահությունը։
Հասանելի եմ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուն և միշտ պատրաստակամ օգնելու։
Ծառայում եմ Հայաստանի
Հանրապետությանը
Հարգանքներով՝ Հռիփսիմե Հունանյան»,- գրել է նա:
Կարծիքներ