Մերկելը վստահեցրել է, որ Եվրամիությունը կկարողանա կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամը հաղթահարել

Մերկելը վստահեցրել է, որ Եվրամիությունը կկարողանա կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամը հաղթահարել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վստահություն է հայտնել, որ Եվրամիությունը կկարողանա կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամը և մարտահրավերները հաղթահարել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Եվրոպայի տնտեսությանը հզոր հարված է հասցվել, հիմնական կանոնները շարունակում են լինել մեր ժողովրդավարության համար աննախադեպ ծավալներով սահմանափակումների ռեժիմով առաջնորդվելը։ Սրանք կանցլերի պաշտոնում իմ կայացրած ամենաբարդ որոշումներն են եղել, և ես վստահ եմ, որ շրջանների ղեկավարները վերջին ամիսներին ստիպված են եղել նույն բաների միջով անցնել»,- հայտարարել է նա Դաշնային խորհրդում՝ Եվրամիության խորհրդում Գերմանիայի նախագահության կես տարվա ծրագիրը ներկայացնելու ժամանակ։

Կանցլերը հիշեցրել է, որ 2007 թվականին, ինչպես այսօր, ներկայացրել է նախագահության ծրագիրը և նշել, որ չնայած այս ընթացքում իրենց տեսած դժվարություններին՝ Եվրոպան կարողացել է համախմբվել և դուրս գալ դժվարություններից։

«Այս միասնականության շնորհիվ Եվրոպան այսօր մեր բարեկեցության և անվտանգության երաշխիքն է։ Եվրոպայի միավորումը 20-րդ դարի ամենամեծ նվերն է, մեր ընդհանուր երջանկությունը, այն միայն պատմության նվեր չէ, այլ նաև մի բան, որի վրա Եվրոպայի երկրները և դրա ժողովուրդները ջանասիրաբար աշխատել են, սա մեր ընդհանուր ապագայի նախագիծն է, որը պետք է միշտ վերափոխենք և զարգացնենք»,- հավելել է Մերկելը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում