«Վիթխարի» կիբեռհարձակման ետեւում կանգնած հանցավոր խումբը 70 միլիոն դոլարի բիթքոին է պահանջել

«Վիթխարի» կիբեռհարձակման ետեւում կանգնած հանցավոր խումբը 70 միլիոն դոլարի բիթքոին է պահանջել

«Վիթխարի» կիբեռհարձակման ետեւում կանգնած հանցավոր խումբը 70 միլիոն դոլարի բիթքոին է պահանջել՝ «համընդհանուր ապակոդավորողի» դիմաց, որը բացում է բոլոր տուժածների ֆայլերը: REvil խումբը պնդում է, որ իր վնասակար ծրագիրը, որն ի սկզբանե թիրախավորել է ամերիկյան Kaseya ՏՏ ընկերությանը, վարակել է «մեկ միլիոն համակարգ»: Այս թիվը չի հաստատվել, եւ տուժածների ստույգ քանակը հայտնի չէ: Սակայն դրանց թվում են 500 շվեդական Coop սուպերմարկետներ եւ Նոր Զելանդիայի 11 դպրոցներ: Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հոլանդական երկու ՏՏ ընկերություններ նույնպես տուժել են:

Կիբեռանվտանգության Huntress Labs ընկերության գնահատականով՝ տուժել է շուրջ 200 կազմակերպություն, հաղորդում է BBC-ն:

«Մատակարարման շղթայի» գրոհը սկզբում ուղղված է եղել Kaseya-ին, այնուհետեւ տարածվել է նրա ծրագրակազմը օգտագործող կորպորատիվ ցանցերում: Kaseya-ն հայտնել է, որ տուժել է իր գրեթե 40 հաճախորդ:

Բայց քանի որ Kaseya-ն ծրագրային ապահովում է մատակարարում կառավարվող ծառայություններ մատուցող ընկերություններին, որոնք իրենք էլ ՏՏ ծառայություններ են մատուցում այլ ընկերությունների, տուժածների թիվը կարող է շատ ավելին լինել:

Kaseya-ի գործադիր տնօրեն Ֆրեդ Վոկկոլան Associated Press-ին հայտնել է, որ տուժածների թիվը, հավանաբար, կկազմի մի քանի հազար մարդ, այդ թվում՝ փոքր կազմակերպություններ, ինչպիսիք են ատամնաբուժական գրասենյակները եւ գրադարանները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում