Ճապոնիան կսառեցնի «ռուսաստանցի օլիգարխների» ակտիվները. երկրի վարչապետ

Ճապոնիան կսառեցնի «ռուսաստանցի օլիգարխների» ակտիվները. երկրի վարչապետ

Ճապոնիայի կառավարությունը որոշել է սառեցնել «ռուսաստանցի օլիգարխների» ակտիվները։ Այս մասին հինգշաբթի Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր որոշում է կայացվել սառեցնել ռուսաստանցի օլիգարխների ակտիվները»,- ասել է նա։

Ճապոնիայի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Ճապոնիայի, Եվրոպայի և ԱՄՆ-ի ֆինանսական պատժամիջոցները, ներառյալ ռուսական բանկերի անջատումը միջբանկային վճարումների միջազգային SWIFT համակարգից, անհրաժեշտ քայլեր են՝ ուղղված «Ռուսաստանին միջազգային վճարային համակարգից և համաշխարհային տնտեսությունից մեկուսացնելուն»։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում